Թոշակառուները 10%-ի փոխարեն այսուհետ կստանան 12% հետվճար` առավելագույնը 6000 դրամ![]() 8 օգոստոսի 2024 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուներն ու նպաստառուներն այսուհետ 10%-ի փոխարեն կստանան 12% հետվճար։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նա նաև ասել է, որ առավելագույն հետվճարը 5000 դրամի փոխարեն կկազմի 6000 դրամ։ Նախարարը տեղեկացրել է, որ թոշակառուներն ու նպաստառուները, հուլիսի տվյալներով, մոտ 119 մլրդ դրամի անկանխիկ գործարք են կատարել։ Հետվճարման ծրագրից օգտվում է կենսաթոշակառուների 44%-ը։ Եթե համակարգի ներդրման առաջին ամիսներին նրանց թիվը մոտ 300,000 էր, ապա այժմ 540,000 է։ Նախարարը նշել է, որ նախագծով առաջարկվում է կոմունալ ծառայությունների վճարումների դիմաց հետվճար չհաշվարկել, քանի որ ծրագրի նպատակը ստվերային շրջանառության կրճատումն է եղել, իսկ կոմունալ ծառայություններն ամբողջությամբ դուրս են ստվերից։ Հետվճարի համակարգը գործում է 2022-ի հուլիսի 1-ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |