Որոշ ժամանակով կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

Որոշ ժամանակով կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ից, մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունn Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է ոռոգման խողովակաշարի նորոգմամբ։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է ներողամտություն:

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---