Երևանում վճարովի ավտոկայանատեղերը կառանձնացվեն գույներով՝ կարմիր, կապույտ, սպիտակ և կանաչ

Երևանում վճարովի ավտոկայանատեղերը կառանձնացվեն գույներով՝ կարմիր, կապույտ, սպիտակ և կանաչ

PanARMENIAN.Net - Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․ փոքր կենտրոնի «Ա» գոտին կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին կապույտ գույներով։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ծառայողական ավտոկայանատեղիները կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ:

«Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- նշված է կառավարման որոշման մեջ:

Ըստ հիմնավորման՝ այս գծանշումների միջոցով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի կայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի կայանատեղերը: Գործադիրի որոշմամբ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի կայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---