ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը նվիրված է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման միջոցների մշակմանը

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 18-րդ տարեկան ժողովն իր աշխատանքը կսկսի այսօր Լոնդոնում: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այն նվիրված կլինի բանկի օպերացիաների երկրներում ֆինանսական ճգնաժամի հաղաթահարմանը:



ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի նիստում, ինչպես հանդիպումից առաջ հաղորդել է էր նախագահ Թոմաս Միրովը, կքննարկվի նաեւ «բարդ տնտեսական իրավիճակում» գործողությունների ռազմավարությունը` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի ու Կենտրոնական Ասիայի տուժած տնտեսություններին արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով:



Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ խոսքը կգնա այն մասին, թե ինչպես ճգնաժամը հարվածեց տարածաշրջանին: «Մենք կաշխատենք գնահատել իրավիճակը եւ պարզել, գոյություն ունեն արդյոք բավարար հիմքեր մտածելու համար, որ ճգնաժամի ստորին գիծն արդեն հատված է եւ, հնարավոր է, որ սկսվի վերականգնման փուլը, թե ինչպիսին կլինեն նրա տեմպերն ու ինչ դեր կարող է կատարել նա այդ բանկում»,-ասել է Տ.Միրովը:



Այս իրավիճակում ՎԶԵԲ-ը սերտորեն աշխատում է բանկային խմբերի ու այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ, ապահովելու համար միջոցների ուղղումը տարածաշրջանների տնտեսության իրական հատված:



Մայիսի սկզբին ՎԶԵԲ-ը միավորեց ջանքերն իտալական UniCredit խմբի հետ` 430 մլն եվրո ներդնելու համար Արեւելյան Եվրոպայի փոքր բիզնեսի մեջ: ՎԶԵԲ-ը ՀԲ-ի ու Եվրոպական ներդրումային բանկի հետ մտադիր է 24,5 մլրդ եվրո ներդնել տարածշրջանի բանկային խմբերում` աջակցելու համար փոքր եւ միջին բիզնեսի նախագծերի համար վարկերի տրամադրմանը նրանց կողմից:



Ավանդաբար, տնօրենների խորհրդի նիստը հնարավորություն է տալիս քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին, գործարարներին ու փորձագետներին դասեր քաղել կատարվածից ու նախանշել նոր միջազգային ֆինանսական ճարտարապետության կառուցման ուղղությունները: Համաժողովը գրեթե 60 երկրների մասնակցությամբ անցնոմ է «Ներդնելով ապագայի մեջ. հնարավորությունները կոշտ մթնոլորտում» նշանաբանով: Գործարար համաժողովի օրակարգում ընդգրկվել են ֆինանսական կլիմայի փոփոխությանն ու տնտեսական զարգացման կախվածության նվազեցմանը բնական պաշարներից, էներգետիկ արդյունավետության կարեւորությանն եւ ենթակառուցվածքային ներդրումների առանցքային դերին վերաբերող հարցեր:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---