Փաշինյանը տիկնոջ հետ ուղղաթիռով Սյունիք է մեկնել․ Վայրէջք են կատարել Սիսիանի օդանավակայանում

Փաշինյանը տիկնոջ հետ ուղղաթիռով Սյունիք է մեկնել․ Վայրէջք են կատարել Սիսիանի օդանավակայանում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղղաթիռով մեկնել է Սյունիքի մարզ։ Նա այդ մասին գրառում է կատարել Տելեգրամի իր էջում։

«Վայրէջք կատարեցինք Սիսիանի օդանավակայանում, որի լիարժեք վերականգնումը և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու ծրագիրը քննարկման փուլում է»,–ասվում է գրառման մեջ։

Նա նաև տեսանյութ է հրապարկել։

Սյունիքում գործում է Կապանի օդանավակայանը, որտեղից Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքներ են մեկնարկել 2023–ի օգոստոսի 21-ից։ Ավելացել է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթի հաճախականությունը։ Թռիչքներն իրականացնում է «NovAir» ավիաընկերությունը, մեկ ուղղությամբ տոմսի արժեքը սկսվում է 20,000 դրամից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---