Առուշ Առուշանյանը կազատազրկվի 1,8 տարով․ Որոշումը կարող է բողոքարկվել![]() 10 սեպտեմբերի 2024 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։ «Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինել է 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրի դիմաց»,- նշել է նախագահողը, հայտնում է «Փաստինֆոն»։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը օգոստոսի 21-ին հրավիրվել էր ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայություն, վերցվել հաշվառման։ Նրան ներկայացրել էին դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի պաշտոնավարման արգելք է սահմանվել։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առուշանյանը ենթակա է կալանավորման, ասել էր, որ Պրոբացիայի ծառայության որոշման համաձայն՝ «պարոն Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ՝ կամ հրաժարական կտա, կամ ավագանին պետք է անվստահություն հայտնի»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |