ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել` նվիրված Շահումյանի շրջանի զարգացման հեռանկարներին

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Շահումյանի շրջանում տիրող իրավիճակին եւ հետագա զարգացման հեռանկարներին: I\Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցության ժամանակ քննարկվել է շրջանի կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:



Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին` ընդգծելով բարձրացված խնդիրներին ըստ առաջնահերթության մոտեցման, ինչպես նաեւ օպերատիվ եւ համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Նախագահը կարեւորել է շրջանի տարբեր ոլորտները անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---