ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին10 սեպտեմբերի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ նախագահությունը հայտարարություն է տարածել ԳԱԱ-ի ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ դառնալու ձևակերպման հետ՝ նշելով, որ դա «անորոշ ձևակերպում է»։ Հայտարարության մեջ ասվում է, որ գիտական կազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի: «Օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական դրույթները: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է: Կարծում ենք, որ ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի հետագա զարգացման հարցերն ունեն սկզբունքային նշանակություն ինչպես գիտության ընդհանուր ոլորտի զարգացման, այնպես էլ ՀՀ-ում գիտելիքահեն տնտեսության և հասարակության ձևավորման տեսակետից: Տարակուսելի է, որ գիտության ոլորտի համար առաջարկվող մեխանիզմները չեն քննարկվել գիտական հանրույթի և ՀՀ ԳԱԱ-ի հետ: Բովանդակային քննարկումները հնարավորություն կտային մշակել գիտական հանրության կողմից ընդունելի մոտեցումներ և գտնել այնպիսի լուծումներ (կարգավորումներ), որոնք ուղղված կլինեին տասնամյակների ընթացքում ՀՀ գիտության ոլորտում ձևավորված ավանդույթների, ինչպես նաև համաշխարհային գիտական տարածքում մեր ունեցած դիրքի պահպանմանն ու հետագա զարգացմանը: Խորհրդակցության ընթացքում քննարկված ձևակերպումը հարուցում է մի շարք բովանդակային և կազմակերպաիրավական բնույթի հարցեր, ինչն անորոշության միջավայր է ստեղծում գիտական կազմակերպությունների և գիտնականների համար: Համոզված ենք, որ գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի: Սույն մոտեցումն առավել կառուցողական է, հնարավորություն է տալիս ոլորտի համար սկզբունքային նշանակություն և հետևանքներ ունեցող լուծումներն (որոշումները) ընդունել հարցի ամբողջական և համակողմանի քննարկման արդյունքում»,–ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |