Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների13 սեպտեմբերի 2024 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փորձնական ծրագիր է մեկնարկում՝ հնարավորություն ստեղծելով, որ Գյումրու, Վանաձորի և Երևանի ընտրված մանկապարտեզներն ընդունեն նաև 1 տարեկան երեխաների: Այդ մասին ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, հայտնում է Արմենպրեսը։ «Ցանկանում ենք այնպես անել, որ մանկապարտեզները հասանելի լինեն նաև 1 տարեկան երեխաների համար: Այս փորձնական ծրագիրը պլանավորված է Գյումրիի, Վանաձորի և Երևանի ընտրված մանակապարտեզներում»,-ասել է նախարարը: Նախարարությունն այժմ այդ մանկապարտեզներին հավելյալ գույքով է ապահովում, գործընթացի ավարտից հետո կմեկնարկեն աշխատանքները: Արդեն իսկ կան հերթագրվածներ: Նախարարը նաև նշել է, որ քիչ չեն բնակավայրերը, որոնք երբևէ մանկապարտեզ չեն ունեցել: «Այս պահի դրությամբ մենք դեռևս ունենք մինչև 200 նման բնակավայր, որտեղ նախակրթարանի կամ մանկապարտեզի կարիք կա: Այդ ցանկերով հավելյալ աշխատանք ենք տանում, որ բոլոր բնակավայրերում հասանելիությունն ապահովենք»,-ասել է նախարարը: Անդրեասյանը հիշեցրել է կառավարության կողմից 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի մասին: Կառավարության ծրագրի թիրախն է բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն: Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |