Երեւանի «Սիրահարների այգում» բացվել է «Իմ տունը Հայաստանն է» բարեգործական ցուցահանդես վաճառքը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում «Սիրահարների այգում» «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ բացվել է «Իմ տունը Հայաստանն է» բարեգործական ցուցահանդես-վաճառքը:



Ցուցահանդեսում ներկայացված էին Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Գյումրու Աստվածածին - Հայաստան կրթական համալիրի, «Ժան եւ Ալբերտ Պողոսյանների» արվեստների դպրոցի, «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի եւ «Փարաքարի» արվեստների դպրոցի սաների աշխատանքները:



Ցուցահանդեսի կազմակերպման համար «Հայաստան» հիմնադրամը համագործակցել է «Printin Pon», «Studio Negativ», «Coca Cola», «Աչաջուր», «Տաշիր պիցցա» կազմակերպությունների հետ:



Ցուցահանդեսն ուղեկցվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական - մանկավարժական քոլեջի երգչախմբի եւ Փարաքարի արվեստների դպրոցի երաժշտական խմբի ելույթներով:



Ցուցահանդեսից ստացված հասույթը կփոխանցվի ցուցահանդեսին մասնակցող ուսումնական հաստատությունների բարելավմանը



«Հայաստան» Համահայական հիմնադրամը 17 տարիների ընթացքում Հայաստանում եւ ԼՂ-ում իրականացրել է տարբեր ծրագրեր, որոնց բյուջեն կազմել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---