Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ13 սեպտեմբերի 2024 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասուլիսում ասել է, որ մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից և ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելու սկզբունքից հետ գնալ։ «Մենք իրականացրել ենք տպագրության մրցույթները բոլոր այն ուղղություններով, որոնցով ունեինք երաշխավորված դասագրքեր։ Այդ դասագրքերը տպագրվել են ու եղել դպրոցներում մինչև ուսումնական տարվա սկիզբը»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա ընդգծել է, որ այս իմաստով որևէ ուշացում, ձգձգում, հավելյալ դժվարություն, խնդիր չեն ունեցել։ «10 դասագրքի պարագայում երաշխավորված դասագիրք չենք ունեցել։ Ունենք հին դասագրքեր, որոնք նախորդ տարի օգտագործվում էին, տեղեկացրել ենք դպրոցներին, որ նորից բաժանեն երեխաներին ևս մեկ տարի։ Խոսքը վերաբերում է հիմնականում օտար լեզուների դասագրքերին, 10-րդ դասարանի «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերին։ Ունենք 3 դասագիրք, որոնք առկա չեն, չենք ունեցել երաշխավորված դասագիրք, ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով. երկուսը 7-րդ, 8-րդ դասարանների «Թվային գրագիտություն», «Համակարգչային գիտություն» առարկաներն են։ Այս դեպքում աշխատանքի մեծ մասը գործնական միջավայրում է, առարկան բացատրելու համար դասագրքի առկայությունն աջակցող է, քան առանցքային»,–ասել է նա։ Նախարարը նշել է, որ երրորդ գիրքը 10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրքն է։ «Քանի որ չունենք երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով, որն ուզում ենք խրախուսել ու փորձարկել հատկապես ավագ դասարաններում։ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելու սկզբունքից հետ գնալ։ Այս անգամ «Պատմություն» առարկայի միջոցով ուսուցիչների հետ միասին դասավանդել առարկան տարբեր նյութերի միջոցով։ Թղթապանակը վերաբերում է ուսումնական նյութերի հավաքածուին, կրթական բառապաշարի մեջ կոչվում է թղթապանակ։ Այդ ուսումնական նյութերի հավաքածուի միջոցով ուսուցիչները կարող են իրականացնել դասընթաց, մենք էլ կտեսնենք, թե ինչպես է աշխատում այս մեթոդը։ Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից»,- ասել է Անդրեասյանը։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, ավելի վաղ անդրադառնալով դասագրքերի խնդրին, ասել էր, որ չի կարելի նորմալ համարել այն դասապրոցեսի կազմակերպումը, երբ ուսուցիչը պետք է մտնի դասարան՝ չունենալով դասագրքի հիման վրա նախապես նախապատրաստած նյութ։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |