Երևան-Սևան ճանապարհի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի![]() 17 սեպտեմբերի 2024 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Երևան-Սևան ճանապարհի հատվածում գործող «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նախնական տեղեկություններով՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ Այդ մասին ասել են ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնում է Արմենպրեսը։ Ոստիկանությունից նշել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։ «Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրան՝ իրականացնելով անհնազանդության ակցիա: ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 15 անձի բերման է ենթարկել բաժին»,- նշել են ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |