Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել 2 դրվագով, բայց վաղեմությամբ ազատվել է քրպատասխանատվությունից

Հրայր Թովմասյանը մեղավոր է ճանաչվել 2 դրվագով, բայց վաղեմությամբ ազատվել է քրպատասխանատվությունից

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին մեղավոր է ճանաչել 2 դրվագով, բայց ազատել է քրեական պատասխանատվությունից:

«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով և նրան ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,- հայտարարել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։

Դատարանը որոշել է նաև Թովմասյանից բռնագանձել 5,600,000 դրամ և 5,203,800 դրամ, իսկ գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ։

Թովմասյանը դատարանում պաշտպանական ճառով էր հանդես գալիս մոտ հինգ օր։

Հրայր Թովմասյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Դատախազությունը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին, պաշտպանական կողմը՝ արդարացնել նրան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---