Բագրատ սրբազան․ Ընդհանուր շարժում է, ԱԺԲ–ն որ պահին ուզի՝ կմիանա![]() 21 սեպտեմբերի 2024 - 14:38 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ԱԺԲ հայտարարությունը, ասել է, որ շարժումն ընդհանուր է՝ որ պահին կուզեն, կմիանան և կհեռանան։ ԱԺԲ–ն հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում հետագա համագործակցությունը շարժման հետ, քանի որ ի հայտ են եկել շարժման որոշակի անընդունելի դրսևորումներ։ Սրբազանի խոսքով՝ ԱԺԲ-ի հետ որևէ խնդիր չեն ունեցել, շարժումից հեռանալու մասին էլ քննարկում չի եղել, պարզապես հայտարարություն են արել, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մեր պայքարի գույներից մեկը պակասեց այս պահին, բայց ես վստահ եմ, որ իրենք ճիշտ կգնահատեն այս պայքարի կամ շարժման բովանդակությունը»,- նշել է Բագրատ սրբազանը։ Նա հավելել է, որ գնահատում է միասին անցած ճանապարհը, և հիշեցրել՝ սա ընդհանրական շարժում է, բոլորի պայքարն է մեկ դրոշի՝ ՀՀ եռագույնի ներքո։ Սեպտեմբերի 22–ին` ժամը 14։30–ին, «Սրբազան պայքար» շարժումը հավաք է անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |