Եռաբլուրում կայացել է «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը![]() 24 սեպտեմբերի 2024 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախի հոգևոր դասի մասնակցությամբ տեղի է ունեցել «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը։ Դրա նախագծումն իրականացրել են արցախցի ճարտարապետներ, հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյանները։ «Բուն կոթողը լինելու է 6 մ բարձրության։ Այն նվիրված է Արցախյան բոլոր պատերազմների և 2023 թվականի սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի վառելիքի պայթյունի զոհերի հիշատակին։ Մեր առջև ի սկզբանե խնդիր ենք դրել, որ հուշակոթողի բարձրությունը երևա։ Լինելու է բաց խորան, որի վրա բրոնզե տառերով գրվելու է հուշակոթողի անվանումը»,–ասել է Միքայել Սարգսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը և Արցախի այլ հոգևորականներ աղոթք են բարձրացրել առ Աստված։ Եռաբլուրում հավաքվածներին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ասել է, որ ամեն ինչ պիտի անել, որ Արցախի Հանրապետությունը ՀՀ–ում լինի լիարժեք` իր օրենսդիր և գործադիր բոլոր կանոններով։ «Ամեն ինչ պետք է անել Արցախը գերությունից ազատելու համար, որպեսզի նորից վերականգնվի հայի և քրիստոնյայի արժանապատվությունը։ Այսօր միակ երաշխավորը Արցախի Հանրապետությունն է, որ նրա ժողովուրդը կարողանա համախմբված լինել և իրականացնել իր սրտինն ու մտքինը։ Այս է միակ գերնպատակը, որ Արցախը տեսանելի լինի և սփյուռքի մեր հայրենակիցների և միջազգային կառույցների համար»,– ասել է Արցախի թեմի առաջնորդը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |