Միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

Միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից

PanARMENIAN.Net - Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր:

Սվելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտարարել էր, որ հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է, քանի որ ավտոբուսներում և տրոլեյբուսներում էլեկտրոնային վճարման համակարգից օգտվել է ուղևորների միայն 1%–ը։

Միասնական տոմսային համակարգը ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերի 1–ից, սակայն հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխել նոյեմբերի 1, սակայն, ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի 2025–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---