ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնասի հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա![]() 27 սեպտեմբերի 2024 - 17:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին։ Օրինագիծը ներկայացրել է Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։ Նա նշել է, որ մինչև ԱԱԾ-ից առանձնացումն օրենքի դրույթները տարածվում էին նաև ՊՊԾ զինծառայողների վրա, և հատուցման անհրաժեշտություն առաջանալու դեպքում վերոնշյալ տեղեկատվությունը հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից: Սակայն հաշվի առնելով, որ ՊՊԾ-ն այլևս ընդգրկված չէ ԱԱԾ կառուցվածքում և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին, օրենքում թվարկված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտել շահառուներին հատուցման գումարի վճարմանը, ինչով էլ պայմանավորված է նախագծով առաջարկվող լրացումը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |