ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին![]() 1 հոկտեմբերի 2024 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ-ն սեպտեմբերին տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ ԿԽՄԿ ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել է, որ տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մեկ տարի է, ինչ ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործերով նախաքննությունն ավարտվել է, սակայն նյութերը դատարան դեռ չեն ուղարկվել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը՝ խոսելով նաև նոր մեղադրանքի մասին, որի մասին նախկինում չի ասվել։ «Մեղադրանքները բավականին լուրջ են։ Դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», - ասել է նա, COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |