Գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ, 1-ին օրվա ծրար և գեղաթերթիկ է թողարկվել![]() 3 հոկտեմբերի 2024 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրվել գործարար, բարերար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր, Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատող՝ Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշը, առաջին օրվա ծրարը և գեղաթերթիկը: Նկարների հեղինակը Հարություն Ավագյանն է, իսկ դիզայներները՝ Վահան Աբրահամյանն ու Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի անվանական արժեքը 1000 դրամ է: Թողարկվել է 100,000 տպաքանակով: Առաջին օրվա ծրարն ու գեղաթերթիկը տպագրվել են 10,000 տպաքանակով: Ծրարի վրա պատկերված են այն հիմնական ոլորտները, որտեղ Հրանտ Վարդանյանը գործունեություն է ծավալել՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն և բարեգործություն: 90-ական թվականներին, Հրանտ Վարդանյանի ջանքերով, Հայաստանում վերականգնվել և զարգացել է հայրենական արտադրությունը: Հիմնադրվել է «Գրանդ Հոլդինգը», որը մինչ օրս շարունակում է զբաղեցնել Հայաստանի արտադրության ոլորտի առաջատարի դիրքերը՝ վճարած հարկերի, պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների և աշխատատեղերի քանակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |