ՀՀ–ում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ

ՀՀ–ում անցկացվել է դաշտային վարժանք՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ, հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։

Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները: Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ:

Վարժանքին ներգրավվել է ՔԿՃՄ ուղղություններով արձագանքման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի` թվով 10 մարմին: Խաղարկվել են ՔԿՃՄ գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև այդ իրավիճակներին արձագանքելու կարողությունների գնահատմանն ուղղված 6 տարբեր սցենարներ: Ընդ որում՝ որոշ սցենարներ անցկացվել են իրական պայմաններում, իսկ մյուսները կրել են նմանակող (սիմուլյացիոն) բնույթ:

Վարժանքի հիման վրա կատարված վերլուծությունը հնարավորություն կտա համակողմանի գնահատել ՔԿՃՄ միջադեպերին արձագանքման հետ կապված առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, և որպես վերջնանպատակ՝ իրականացնել ՔԿՃՄ միջադեպերին ՀՀ արձագանքման կարողությունների հզորացում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---