Էրդողանը սպառնում է Թուրքիայից տեղահանել 40 000 հայերի

PanARMENIAN.Net - «Այսօր Թուրքիայում բնակվում է 40 000 ապօրինի հայ: Նրանք մեր երկիր են ժամանել, որովհետեւ Հայաստանում բախվում են զանազան բարդությունների հետ: Եթե պահանջվի, մենք նրանց կարտաքսենք Թուրքիայից, բայց ինձ թվում է, որ դա անմարդկային կլինի»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վարշավա կատարած այցի ժամանակ: Նրա խոսքով, հայ-թուրքական հարաբերությունները որեւէ գործոնների հետ չկապված հարաբերություններ չեն: «Կան տարածաշրջանի հետ կապված խնդիրներ, եւ անհնար է անտեսել դրանք: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները ակամա ազդում են նաեւ մեզ վրա»,- հայտնել է Էրդողանը, գրում է թուրքական Milliyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---