Սյունիքում մոտ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել, 2 ձերբակալված կա![]() 5 հոկտեմբերի 2024 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանները Սյունիքում մոտ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 9․20-ի սահմաններում, իրավապահները Հայաստան-Իրան սահմանի մոտակայքում նկատել են կայանված «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդն ու ուղևորը տեսնելով ոստիկաններին գետնին են գցել 3 փաթեթ։ Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի մաքսանենգություն կատարելու կասկածանքով 38 և 39 տարեկան տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժին, իսկ մեքենան վերցվել է հատուկ հսկողության։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մոտ 9 կգ 330 գ մարիխուանայի, 1 կգ150 գ մեթամֆետամինի, մոտ 510 գրամ ափիոնի և մոտ 530 գրամ հերոինի նմանվող զանգվածներ։ Ձերբակալվածները ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքերը պարզվում են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |