Ֆինանսատնտեսական ճգնաժամը Credit AM կոնսալթինգային ընկերության «օգտին» էր

PanARMENIAN.Net - Ֆինանսատնտեսական ճգնաժամը «թեթեւացրել է» Credit AM կոնսալթինգային ընկերության գործը, Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Հայկ Լորիկյանը: «Դժվարին իրավիճակներում, հատկապես ճգնաժամի պայմաններում, կոնսալթինգային ծառայություններն ավելի պահանջված են դառնում»,- ասել է նա: Նրա խոսքերով, եթե հիմա «վարկ վերցնելն այնքան հեշտ է, որքան բլիթներ գնելը», ապա շահավետ պայմաններով վարկ վերցնելը հեշտ առաջադրանք չէ: «Խորհրդատուի օգնությունը թեթեւացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աշխատանքը վարկի հարցում ժամանակի եւ փողերի տնտեսման առումով»,- ասել է նա: Բացի դրանից, Լորիկյանն ավելացրեց, որ Credit AM-ը կօգնի ավելի ավելի արդյունավետ ներդրում անել:



Ինչպես հայտնել է տնօրենը, Credit AM-ը երիտասարդ ընկերություն է, որի պաշտոնական կայքը թողարկվել է 2007-ին, իսկ 2009-ի մարտին ընկերությունը գրասենյակ է բացել Մարիոթ-Արմենիա հյուրանոցում: «Այսուհետ Credit AM կայքի այցելուներին հնարավորություն կընձեռվի ոչ միայն ուղղել իրենց հարցերը կայքի Online-խորհրդատուներին, այլ նաեւ նրանց հետ անձամբ հանդիպել եւ ստանալ արհեստավարժ խորհրդատվություն վարկերի, դեպոզիտար ներդրումների եւ պլաստիկ քարտերի հարցերով»,- ավելացրել է նա:



Ինչ վերաբերում է շահույթին, ապա Լորիկյանի կարծիքով, այն կրկնակի կավելանա: «Հունիսին մենք ամփոփելու ենք ընկերության գործունեության արդյունքները, եւ իմ կանխատեսումներով այն կմեծանա 2-3 անգամ, ինչը մեր հաճախորդների քանակի աճի հետեւանք է»,- նշել է նա:



Credit AM ընկերությունը դեպոզիտների եւ վարկերի ամենամեծ տեղեկատվական բազան է ստեղծել, որն ամեն օր թարմացվում է: Այդպիսի տեղեկատվական հզոր պաշարների շնորհիվ Credit AM-ի խորհրդատուներն այն առաջարկների շարքն են ներկայացնում, որոնք առավել շատ են համապատասխանում հաճախորդների պահանջներից նրանց, որոնք առաջարկում են բոլոր բանկերը եւ վարկային կազմակերպությունները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---