Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է![]() 7 հոկտեմբերի 2024 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է. առաջիկայում վարչապետին և փոխվարչապետերին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը։ Նա նշել է, որ մասնավոր գործընկերոջից ստացած ամփոփ հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով և կառավարության համապատասխան որոշումը՝ քաղաքապետին լիազորություն տալու մասին արդեն շրջանառվել է, հայտնում է Արմենպրեսը։ «Նախագիծը երկու անգամ նախարարական կոմիտեում քննարկվել է, որի արդյունքներով պայմանավորված վարչապետի մոտ տեղի է ունեցել նիստ՝ Երևանի քաղաքաշինական ծրագրերի ներկայացման և քննարկման վերաբերյալ, որի առանցքային թեման Նորագյուղ քաղաքաշինական ծրագիրն է: Առաջիկայում վարչապետին և փոխվարչապետներին կներկայացվի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ռիսկերի կառավարման, կողմերի իրավունքների և պարտականությունների մատրիցան, որի շուրջ քաղաքապետի խորհրդականի հետ այս պահին աշխատում ենք»,-նշել է Բաբայանը: Մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագծի հետ կապված հարցեր էր քննարկել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետների հետ, ովքեր խոշոր նախագծեր են իրականացրել բազմաթիվ երկրներում: «Նորագյուղ թաղամասի Downtown ծրագրով մենք նպատակ ունենք բեռնաթափելու քաղաքի փոքր կենտրոնն ու ձևավորելու նոր դիմագիծ ժամանակակից Երևանի համար»,- նշել էր քաղաքապետը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |