Բալասանյանի որդու նկատմամբ 70 մլն դրամ գրավ և տնային կալանք է կիրառվել![]() 14 հոկտեմբերի 2024 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանն ազատ է արձակվել 70 մլն դրամ գրավի դիմաց, սակայն նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Այս տեղեկությունը փոխանցել են իրավապահ համակարգի աղբյուրները՝ նշելով, որ Քննչական կոմիտեն Խաչատուր Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը մերժել է, տեղեկացնում է Factor.am-ը։ Խաչատուր Բալասանյանը «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ մեկնելիս ձերբակալվել է ՔԿ-ում քննվող մի գործի շրջանակներում, որն առնչվում է «Սև բերդ» պատմական շինության սեփականաշնորհմանը։ Այն այժմ պատկանում է Բալասանյաններին։ Հոկտեմբերի 12-ին Factor.am-ը հայտնել էր, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Գյումրու ներկա փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանն ու Ռուբեն Սանոյանը։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ դատարանը մերժել է նաև նրան կալանավորելու միջնորդությունը՝ նրան ազատ արձակելով 20 մլն դրամ գրավի դիմաց և կրկին սահմանելով տնային կալանք։ Սուրեն Ջանոյանը Բալասանյանների թիմից է, երկար տարիներ աշխատել է նրանց պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունում։ Նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ազատ էր արձակվել ձերբակալությունից որոշ ժամանակ անց։ Նա Սամվել Բալասանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը։ Նրա դուստրը՝ Լուսինե Սանոյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալն է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |