Կաթողիկոսը ՄՔԴ նախկին նախագահի հետ խոսել է գերիների և Ադրբեջանի նորանոր պահանջների մասին![]() 23 հոկտեմբերի 2024 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ICC) նախկին նախագահ Սիլվիա Ալեխանդրա Ֆերնանդես դե Գուրմենդիին և ներկայացրել նրան տարածաշրջանում առկա խնդիրները։ Կաթողիկոսը մտահոգությամբ արձանագրել է, որ Ադրբեջանն ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամաբ և մարդու իրավունքների խախտմամբ շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և նորանոր պահանջներ ներկայացնում Հայաստանին։ Այս առնչությամբ նա անդրադարձել է նաև հայ ժողվրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին՝ կարևորելով միջազգային տարբեր իրավական կառույցների գործուն քայլերի անհրաժեշտությունը Հայաստանի և արցախահայության իրավունքների պաշտպանության, մինչ օրս Բաքվում պահվող գերիների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների դատապարտման ուղղությամբ։ Կաթողիկոսը նաև իր գնահատնքն է հայտնել Ֆերնանդես դե Գուրմենդիին արդարադատության ոլորտում ներդրած ջանքերի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Զրույցի ընթացքում Ֆերնանդես դե Գուրմենդին տեղեկացրել է, որ իր ացի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանին միջազգային քրեական իրավունքի և արդարադատության ոլորտներում, ինչպես նաև քննարկել Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ գործակցության ընդլայնումը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |