Կաթողիկոսը Բաքվի COP29-ի շրջանակում կրոնական առաջնորդների հավաքին մասնակցելու հրավեր չի ստացել![]() 23 հոկտեմբերի 2024 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոսն Գարեգին Երկրորդը Բաքվի COP29-ի շրջանակում կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել։ Այդ մասին հայտնել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Հավաքը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 5-7-ը։ Նախատեսվում է նրանց այցը Ղարաբաղ։ Հավաքի մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը՝ նշելով, որ այն կազմակերպում է Կովկասի մահմեդականների գրասենյակը COP29-ի շրջանակում։ Ըստ նրա, միջոցառմանը կմասնակցի կրոնական մոտ 200 գործիչ։ COP29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |