Ոստիկանության գվարդիան կստեղծվի և կգործի 2025–ից![]() 24 հոկտեմբերի 2024 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն ընդունել է ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին օրինագիծը։ Կողմ է քվեարկել 65 պատգամավոր։ Նախատեսվում է, որ գվարդիան կձևավորվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ Նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթնե, Factor.am-ը։ Օրինագծի քննարկման ժամանակ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրություն հայտարարված տարածքում հատուկ առաջադրանքներ կարող է ստանալ ու կատարել: Բարեփոխումների համաձայն պարեկապահակային և ճանապարհային ոստիկանությունը միավորվել են, իսկ ոստիկանությունը բաժանվել է պարեկային (ընդհանուր օրենքի և կարգի պաշտպանության համար), քրեական (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար), ինչպես նաև ոստիկանության գվարդիայի: Այնուհետև նախատեսվում է ստեղծել նաև համայնքային ոստիկանության բաժին (տեղամասային ոստիկանության փոխարեն)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |