Արցախի թեմի առաջնորդը պատարագ կմատուցի Մայր տաճարում․ Կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար![]() 26 հոկտեմբերի 2024 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը նոյեմբերի 10-ին պատարագ կմատուցի Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում։ Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։ Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00-ին, հայտնում է Արցախի թեմը։ «Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |