«Հետք»․ Պարեկների մեքենաների մասնակցությամբ շաբաթական 9-10 վթար է լինում![]() 2 նոյեմբերի 2024 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցված պատահարներից ամեն 3-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցն է եղել, գրում է «Հետքը»։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 2023–ի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։ Պատահարներից 180-ը Երևանում է եղել, իսկ 296-ը՝ մարզերում։ Վթարների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 պարեկային ծառայող, իսկ տուժած քաղաքացիների մասին ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն առանձին վիճակագրություն չունի։ Պատահարների հետևանքով առաջացած վնասի փոխատուցմն իրականացվում է ապահովագրական պայմանագրերի շրջանակում։ Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցները ապահովագրված են «Սիլ Ինշուրանս» և «Էֆես» ապահովագրական ընկերություններում։ Պարեկային ծառայության աշխատակիցների մեղավորությամբ գրանցված վթարների դեպքում վնասը փոխատուցվում է ԿԱՍԿՈ ապահովագրատեսակով։ ԿԱՍԿՈ-ում սահմանված է չհատուցվող գումարի չափ, որը մեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի մասնակցության չափն է վնասի հատուցման մեջ։ Արձանագրված 150 պատահարների համար չհատուցվող գումարի չափը կազմել է 95 միլիոն 800 հազար դրամ։ Վնասի փոխհատուցում իրականացրել է Ներքին գործերի նախարարությունը։ Մյուս 318 պատահարները, որոնք պարեկների մեղավորությամբ չեն եղել, վնասը փոխհատուցվել է ԱՊՊԱ պայմանագրով։ Հատուցման ընդհանուր գումարը կազմել է 78 միլիոն 550 հազար դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |