Նորանշանակ փոխնախարար․ Այլևս վաղուց գործելու ժամանակն է![]() 2 նոյեմբերի 2024 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Էդգար Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն հայրենիքի շենացման և ուժեղացման։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին և էկոնոմիկայի նախարարին իրեն վստահելու համար։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։ Սիրելի քաղաքացիներ, այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։ Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։ Եվ ուրեմն աստված մեզ պահապան։ Քար առ քար կառուցենք ապագան։ Ես հավատում եմ մեզ։ Առողջ և ուժեղ լինենք»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |