ՆԳՆ-ն հաստատել է՝ Երևանում սպանություն է եղել. Ըստ մամուլի՝ վնասվածք է ստացել ՔՊ-ական համայնքապետը

ՆԳՆ-ն հաստատել է՝ Երևանում սպանություն է եղել. Ըստ մամուլի՝ վնասվածք է ստացել ՔՊ-ական համայնքապետը

PanARMENIAN.Net - Նոյմբերի 16-ին,` ժամը 00:10-ի սահմաններում, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։

Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից, հայտնում է Shamshyan.com-ը։

Նշվում է, որ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:

ՆԳՆ-ից հաստատել են, որ նման դեպք է տեղի ունեցել, հայտնում է «Փաստինֆո»-ն։

«Հրապարակ»-ը մանրամասներ էր հայտնել՝ նշելով, թե սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Կայքը նշել էր, թե սպանության կասկածանքով որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---