Փաստաբան․ Վերմիշյանը 2 դրվագով արդարացվել է, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չի վերացվել

Փաստաբան․ Վերմիշյանը 2 դրվագով արդարացվել է, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չի վերացվել

PanARMENIAN.Net - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահՎահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով, սակայն 8 տարի ազատազրկման հրահանգը չի վերացվել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պատճառը ուժերի անհավասար լինելն էր` 5-ը ընդդեմ 1: Գործով մեղադրանքի կողմում գտնվում էին երկու դատախազ (Ծովակ Մնացականյան,Դավիթ Աղաջանյան) և 3 դատավոր (Կարեն Ամիրյան, Արմեն Հովհաննիսյան, Մեսրոպ Մակյան): Մնացած բոլոր պարզաբանումները մենք կտանք վերջին երեքի կողմից «որոշում» անվամումը կրող A4 ֆորմատի թղթերը ստանալուց հետո»,–ասվում է գրառման մեջ։

Վերմիշյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով, տուգանքը՝ 400 հազար դրամի չափով, հայտնում է Iravaban.net-ը։

«Ազատազրկման ձևով պատժի կրման սկիզբը կհաշվարկվի 2020 թվականի փետրվարի 5-ից՝ հաշվի առնելով նրա՝ 2024 թվականի մարտի 4-ից մինչև մարտի 6-ն ազատության մեջ գտնվելու երկօրյա ժամկետը։ Մեղադրյալ Վահագն Վերմիշյանից հօգուտ ՀՀ-ի բռնագրավել նաև 2 միլիոն 951 հազար դրամ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը թողնվեցին անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավճիռը մնացած մասով թողնվեց անփոփոխ»,–ասվում է հրապարակման մեջ։

Վահագն Վերմիշյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019–ին։ Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, եղել է Ստեփանավանի գլխավոր ճարտապետը: Գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանի դաշնությունում` եղել է Օռյոլի շրջանի գլխավոր ճարտարապետը, աշխատել է նաև Սուդանում, Չինաստանում և այլ երկրներում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---