ՆԳՆ․ Շտապօգնությանը չզիջելու դեպքում 20,000 դրամ տուգանք է նախատեսված

ՆԳՆ․ Շտապօգնությանը չզիջելու դեպքում 20,000 դրամ տուգանք է նախատեսված

PanARMENIAN.Net - Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար: Այդ մասին ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20․000 դրամ:

Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։

«Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ», ֊ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---