Սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է մոտ 440 բուժառու. Իրավիճակը կայուն է![]() 21 նոյեմբերի 2024 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանն ասել է, որ նոյեմբերի 19-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ հոսպիտալացվել է 441 բուժառու, որոնցից 26-ը բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Նա սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է գնահատել, հայտնում է Արմենպրեսը։ «Չնայած սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջանառությանը՝ վերջին երեք շաբաթների ընթացքում համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Սուր շնչառական վարակներով հիմնական դեպքերն արձանագրվում են 0-ից 18 տարեկանների շրջանում: Նախորդ շաբաթ մի փոքր ավելացել է հոսպիտալացված դեպքերի քանակը, այս դեպքում ևս դեպքերի գրեթե 95 տոկոսը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում»,- ասել է բժիշկ-համաճարակաբանը: Նա նշել է, որ շտապօգնության ընդհանուր կանչերի յոթ տոկոսը կազմում են սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը: «Լաբորատոր հետազոտությունների արդյունքում այս պահին մենք ունենք հաստատված գրիպի Բ տեսակի հարուցիչ և այլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուս, ռինովիրուս և կորոնավիրուս»,- նշել է մասնագետը: Անդրադառնալով երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ մասնագետն ասաց՝ այստեղ ևս իրավիճակը կայուն է: Նախորդ 14 օրերի ընթացքում գրանցվել է հիվանդության դեպքերի նվազում: «Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության 40 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս ցածր է»,- նշել է մասնագետը՝ հավելելով, որ գրիպի և կորոնավիրուսի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է: Մասնագետը հատկապես ռիսկի խմբերում գտնվող անձանց հորդորել է պատվաստվել ՝բարդացումներից խուսափելու համար: Իսկ առհասարակ սուր շնչառական վիրուսներից պաշտպանվելու համար բժիշկ-համաճարակաբանը խորհուրդ տվեց հետևել ձեռքերի հիգիենային, վարակված քաղաքացու հետ չշփվել, մարդաշատ և փակ տարածքներում կրել դիմակներ և, իհարկե, չզբաղվել ինքնաբուժությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |