Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է Արբիտրաժային դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Լևոն Քոչարյանի ընկերությունը

Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է Արբիտրաժային դատարան՝ պահանջելով  սնանկ ճանաչել Լևոն Քոչարյանի ընկերությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է Արբիտրաժային դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին պատկանող «Զեմկոմինվեստ» ՍՊ ընկերությունը:

«Զեմկոմինվեստը» 2024-ի սեպտեմբերի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանին պարտք է 2 մլն 65 հազար ՌԴ ռուբլի (մոտ 21 հազար 300 ԱՄՆ դոլար կամ 8.2 մլն ՀՀ դրամ)՝ հողի վարձակալության համար, հայտնում է Factor.am-ը։

Գործը դատարան է ընդունվել 2024-ի օգոստոսի 15-ին, հոկտեմբերի 22-ին կայացել է նախաքննությունը։ Դատարանի հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին։

Նախորդ տարիներին ևս Մոսկվայի քաղաքապետարանը պարտքի պահանջի նմանատիպ հայցերով այս նույն ընկերության դեմ դիմել է Արբիտրաժային դատարան և հիմնականում հաղթել դատերը։

«Զեմկոմինվեստ» ընկերությունը ստեղծվել է 2007-ին, զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, կառավարմամբ, վաճառքով, նաև տրանսպորտային փոխադրումներով։ 2023-ին ընկերության եկամուտը կազմել է 21 մլն ռուբլի, վնասը՝ 13 մլն ռուբլի։ Լևոն Քոչարյանը ՌԴ-ում գործող այս ընկերության 50 %-ի բաժնետերն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---