Հզոր ցիկլոն է գալիս՝ ամբողջ ՀՀ-ում սպասվում են տեղումներ․ Կցրտի ևս 6-8 աստիճանով

Հզոր ցիկլոն է գալիս՝ ամբողջ ՀՀ-ում սպասվում են տեղումներ․ Կցրտի ևս 6-8 աստիճանով

PanARMENIAN.Net - Հյուսիս–արևմուտքից hզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում տեղումները կլինեն ձյան տեսքով։

Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 27–ի և 28–ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +7 աստիճան, լույս 29–ի գիշերը՝ -3։

Վրաստանից Հայաստան եկող ճանապարհը փակ է բեռնատարների համար, թեթև մարդատար տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը, հայտնել է, որ առատ ձյան պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունն արգելվում է Նինոծմինդայի միջազգային մայրուղու` մինչև ՀՀ հետ սահման (90-112 կմ), ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---