Նախագիծ․ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում 150,000 դրամ պետտուրք կսահմանվի![]() 3 դեկտեմբերի 2024 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի չափերը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, հայտնում է Արմենպրեսը։ «Առաջարկում ենք շնորհման համար ներկայիս 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար դրամ պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ պետական տուրք»,-ասել Ղազարյանը: Փոխնախարարի խոսքով՝ հաշվի են առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև այս տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճը և այս ծառայության մատուցման վրա ծախսվող գումարների փոփոխությունը:Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով: Առաջարկվում է քաղաքացիության գործերի վարման համար ունենալ միասնական էլեկտրոնային համակարգ: Սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից մեկ անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը: Պետական տուրքի մասին օրենքով սահմանված՝ քաղաքացիության շնորհման և դադարեցման հետ կապված տուրքի սահմանաչափերը չեն փոփոխվել 1997 թվականից ի վեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |