Սոթքում 4 ընտանիք նոր տան բանալի է ստացել![]() 7 դեկտեմբերի 2024 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Վարդենիս համայնքի Սոթքում 4 ընտանիքի նոր տան բանալիներ են հանձնել: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավերված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը: Տները կառուցվել են ՀՀ կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Նախարարը շրջել է բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին: Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ նախարարը մաղթել է, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում: Նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։ Նախարարը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և համայնքապետերի հետ Ճամբարակում հետևել է հենապատերի ամրացման աշխատանքների ընթացքին։ Գեղարքունիքի մարզում Խուդաթյանն այցելել է նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով: Սոթքը հրետակոծվել է 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ՝կիրառվել են խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |