ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին նկատողություն է հայտարարվել![]() 9 դեկտեմբերի 2024 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Գառնիկ Ստեփանյանին հայտարարվել է նկատողություն: ԲԴԽ որոշման համաձայն, դատավորը, պարտավորություն ունենալով դատավճիռը հրապարակելուց հետո ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճենը հանձնել մեղադրողին, չի կատաարել այն, և ավելի քան մեկ տարի անց է այն հանձնել առաքման: «Արդյունքում՝ դատավորի կողմից խախտվել են դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, որոնք հանգեցրել են վարքագծի կանոնների խախտումների՝ առաջացնելով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի դրսևորում»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |