Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրման օպերատորի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է ՌԵՈՒ-ին

PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղի» (ՌԵՈՒ) ԲԲԸ ձեռք է բերել Կովկաս-Փոթի երկաթուղային-լաստանավային փոխադրման օպերատորի` Black Sea Ferry Investment (BFI) -ի, բաժնետոմսերի 51 տոկոսը, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով ՌԵՈՒ-ի ներկայացուցչին:



«Տվյալ ձեռքբերման նպատակը Կովկաս-Փոթի գործող փոխադրման շրջանակներում միջանցիկ սակագնի ստեղծման հնարավորությունն է», - ասել է գործակալության զրուցակիցը, մեկնաբանելով, որ խոսքը կարող է վերաբերել այդ ուղղությամբ երկաթուղային եւ ծովային փոխադրումների համար միասնական սակագնի ստեղծման մասին: Փոթի-Կովկաս լաստանավային փոխադրման մասին հուշագիրը ստորագրվել էր Երեւանում 2007 թվականի փետրվարի 13-ին Հայաստանի եւ Reserve Capital Corporation շվեյցարական ընկերության միջեւ: Smat առաջին լաստանավի տարողությունը, որի սեփականատերը Reserve Capital Corporation-ն է հանդիսանում, կազմում է 50 վագոն:



Լաստանավային փոխադրման փորձարկումը տեղի կունենա 2007 թվականի ապրիլին: Երկու նավահանգիստների միջեւ 315 մղոն տարածությունը նավերը կկարողանան հաղթահարել 31 ժամում: Ռուսաստանից Հայաստան լաստանավով հիմնականում արտահանվում է հացահատիկ եւ պարենամթերք, իսկ Հայաստանից Ռուսաստան` շինանյութեր:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---