Բունդեստագում բանաձեւ է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ արծարծվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Գերմանիայի Բունդեստագում բանաձեւ է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ արծարծվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին Երեւանում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին, հայտարարել է Հայաստանում եվրոպական շարժման ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը: «Բանաձեւում նշվում է Լեռնային Ղարաբաղից զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը եւ ընդգծվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իրականում բանաձեւը զուտ խորհրդական բնույթ է կրում»,-ասել է Ենգիբարյանը: Նրա խոսքերով, Բունդեստագի բանաձեւում նշվում է, որ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵԽ ընդունած բանաձեւերի շրջանակներում: «Պետք է նշել, որ բանաձեւում կան դրույթներ, որոնց համաձայն Բունդեստագը կառավարությանն առաջարկվում է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵՄ շրջանակներում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջնորդությամբ: Դա մեզ համար անընդունելի է: Գերմանիան փոքր երկիր չէ եւ այս բանաձեւը կարող է սկիզբ դնել մի շարք այլ բանաձեւերի»,-հայտարարել է Վ.Ենգիբարյանը: Նրա կարծիքով, Բունդեստագում նման բանաձեւի ընդունման պատճառներից մեկն էլ այն է, որ արդեն քանի ամիս է, ինչ Հայաստանը դեսպան չունի Գերմանիայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---