«Հայկական ավիաուղիները» հետաձգում է թռիչքների վերսկսումը![]() 12 դեկտեմբերի 2024 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխություն է կատարվել, հայտնում է ավիաընկերությունը: Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն: «Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար հնարավոր է դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար: Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ: «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հոկտեմբերին հայտարարել էր, որ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման պատճառով ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները, իսկ նոյեմբերին հայտնել էր դրանք դեկտեմբերնի 9-ին վերսկսելու մասին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |