«Սթարը» հաց կարտադրի ամենաարդիական սարքավորումների կիրառմամբ

PanARMENIAN.Net - Հացի արտադրության համար «Սթարի» ձեռք բերած սարքավորումներն ամենաարդիականն են Հայաստանի տարածքում, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հացի թխման արդիականացված արտադրամասի պաշտոնական բացման արարողության ժամանակ: «Ես կարող եմ վստահաբար ասել, որ սա լավագույն սարքավորումներն են, ամենաարդիական, քանի որ մեր բոլոր նախաձեռնություններում մենք մեծապես կարեւորում ենք ոչ միայն այն, թե որքան դրամ կաշխատենք, այլ նաեւ այն, թե ինչպես կաշխատենք»,-ասել է նա: Ըստ Քերոբյանի, ընկերությունը ղեկավարվում է հետեւյալ սկզբունքով` ներդնել նորագույն տեխնոլոգիաներ իր բոլոր նախաձեռնություններում:



Ինչպես նշել է «Սթար»-ի գործադիր տնօրենը, «Սթարը» ACBA Leasing լիզինգային ընկերության հետ համատեղ նորագույն սարքավորումներ է ձեռք բերել, որոնք թույլ են տալիս ոչ միայն հունցել խմորը, այլ նաեւ ոչնչացնել այդ ընթացքում հայտնվող բոլոր բակտերիաները, որի արդյունքում էկոլոգիապես մաքուր ապրանք է ստացվում:



Քերոբյանը հաղորդել է նաեւ, որ արտադրվող հարցը կսպառվի միայն «Սթարի» ցանցում եւ չի նախատեսվում այն առաքել նաեւ սպառման այլ շուկա: «Մեր հիմնական նպատակն է բարելավել մեր խանութներում վաճառվող հացի որակը»,-նշել է Քերոբյանը:



Իր հերթին ACBA Leasing վարկային կազմակերպության ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանը հավելել է, որ «Սթար» ընկերության հետ արդեն 6 համատեղ նախագիծ է իրականացվել, որի շրջանակներում իրականացվել է սուպերմարկետների ցանցի հիմնական միջոցների ձեռք բերումը (դարակներ, սառնարաններ եւ այլ սարքավորումներ), ինչպես նաեւ լոգիստիկայի համար աշխատանքային ավոտմեքենաների նորացումը: «Սա այն սակավաթիվ ընկերություններից մեկն է, որը ժամանակին հասկացավ հիմնական միջոցների նորացման առավելություններն ու յուրահատկությունը»,-ասել է նա: Նրա խոսքերով, լիզինգի կիրառումը վկայում է «Սթարի» պրոֆեսիոնալիզմի մասին: Ինչպես նշել է Բազիկյանը, ACBA Leasing-ը կշարունակի համագործակցությունն ընկերության հետ եւ կքննարկի նոր համատեղ նախագծեր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---