Վարշավայից եկող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոցում»![]() 13 դեկտեմբերի 2024 - 12:31 AMT PanARMENIAN.Net - LOT Polish Airlines ընկերության Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռը շուրջ մեկ ժամ Հայաստանի օդում պտտվելուց հետո չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինքնաթին իջել է Թբիլիսիում։ Ուղևորները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարկել օդանավի ներսից՝ դժգոհելով, որ չորս ժամ թռիչքից, մեկ ժամ օդում պտտվելուց հետո իրենց չեն թողնում դուրս գալ օդանավից։ Ավիաընկերության աշխատակիցները հայտնել են, որ վերադառնալու են Վարշավա, հայտնում է Panorama.am-ը։ Նույն օդանավում է գտնվում նաև ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Սոցցանցում օգտատերից մեկի գրառման ներքո նա հայտնել է, որ ով ցանկանում է դուրս գալ օդանավից Թբիլիսիում, կարող է դուրս գալ։ «Ես էլ եմ նույն ինքնաթիռում, հարցը լուծվեց, ով ցանկանում է դուրս գալ օդանավից Թբիլիսիում, կարող է դուրս գալ»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |