Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին վթարի հետևանքով 8 մարդ է հոսպիտալացվել![]() 13 դեկտեմբերի 2024 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 18:02-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 8 մարդ է հոսպիտալացվել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |