«Հայկական ավիաուղիների» թռիչքները կվերսկսվեն դեկտեմբերի 16-ից![]() 13 դեկտեմբերի 2024 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին հայտնի էր դարձել, որ հետաձգվել կամ չեղարկվել են «Հայկական ավիաուղիներ» ընկերության մի շարք թռիչքներ: Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքները կվերսկսվեն դեկտեմբերի 16-ից, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Օդանավը դեկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան, իսկ դեկտեմբերի 16-ից թռիչքները կվերսկսվեն: Քաղավիացիայի կոմիտեից ևս վստահեցրել են, որ ներկայումս ավիաընկերության թռիչքների չեղարկման կամ հետաձգման այլ պատճառ չկա, տեղում աշխատում են կոմիտեի ներկայացուցիչները: Այս ընթացքում արդեն գնված տոմսերով ուղևորները տեղափոխվել են այլ ավիաընկերությունների թռիչքներով: Ընկերությունից հայտնում են, որ բոլոր ուղևորների խնդիրները հասցեագրվել են, բողոքներ չեն ստացվել: Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկել է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |