ԱՆ–ն «Արթկոսմեդի» լիցենզիայի կասեցման մինջորդություն է ստացել![]() 13 դեկտեմբերի 2024 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Առաջիկայում կքննարկվի այդ հարցն ու որոշում կունենանք»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։ «Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ պատժվեն»,- նշել է Ավանեսյանը։ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել էր։ Վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ: Սա միակ դեպքը չի եղել այդ կենտրոնում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |