«Գումի» շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել![]() 16 դեկտեմբերի 2024 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Գումի» շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել։ Նրանց ձերբակալության 72 ժամը լրացել է։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, գրում է «Հայկական ժամանակը»։ Ձերբակալվել էր 8 քաղաքացի։ Դեկտեմբերի 13-ին Երևանի «Գումի» շուկայում, ՍԱՏՄ աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցը վիճաբանության էր վերածվել մսավաճառների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առգրավել են մոտ 1 տոննա միս` պատճառաբանելով, որ այն սպանդանոցային մորթ չի անցել։ Մսավաճառներից մեկը ինքնահրկիզման փորձ էր կատարել։ Միջադեպի հետևանքով 8 քաղաքացի՝ այդ թվում, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին, ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |