Աղազարյանի վերաբերյալ քրգործ կա՝ պետգաղտնիք հրապարակելու հոդվածով

Աղազարյանի վերաբերյալ քրգործ կա՝ պետգաղտնիք հրապարակելու հոդվածով

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, տեղեկացնում է Factor.am-ը։

Ըստ գերատեսչության, վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ այսինքն պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը։

ՀՀ դատախազությունից դեկտեմբերի 9-ին հայտնել էին, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ հարուցելու հարցը որոշելու համար։

Դեկտեմբերի 3-ին իշխող ՔՊ-ն Աղազարյանին կուսակցությունից հեռացրել է հենց այն հիմնավորմամբ, որ նա պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվություն է հանրայնացրել, ինչպես նաև թույլ է տվել հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---